Մայիսի 25-ին ավելի քան 300 սիրիացի վարձկան է Թուրքիայից տեղափոխվել Լիբիա: Այս մասին հաղորդել է Al-Arabiya հեռուստաընկերությունը, հղում անելով Միսրաթ քաղաքի օդանավակայանում ունեցած աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ վաղ առավոտյան 2 ինքնաթիռով երկիր է ժամանել 301 սիրիացի վարձկան: Նրա խոսքերով նրանց մի մասը արաբերեն չգիտի:
Լիբիայում ներկայումս բախումներ են երկու տարբեր առաջնորդների կողմնակիցների միջեւ: Երկիրը ղեկավարում է ազգային համաձայնության կառավարությունը Փայեզ Սարաջի գլխավորությամբ եւ «արեւելյան կառավարությունը»՝ Աբդուլլահ Աբդուրահման ալ-Թանիի գլխավորությամբ: Արևելյան կառավարությանն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: