Navigator զբոսանավի անձնակազմը կարանտինացվել է Բարսելոնայի նավահանգստում այն բանից հետո, երբ անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ գրում է ABC-ն:
Հրապարակման համաձայն՝ նավը մայիսի 8-ին նավարկել է Մայամիից և այս հինգշաբթի գտնվում էր Կատալոնիայի մայրաքաղաքի նավահանգստում: Նավի վրա անձնակազմի 400 անդամներ են՝ տարբեր երկրներից․ ուղևորներ չկան:
Ըստ թերթի՝ վարակված անձը Սերբիայի քաղաքացի է: Նա մեկուսացվել է նավի վրա: