Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

Ինչքան էլ, որ գոհ չեմ մի շարք հարցերից, բայց միևնույն է, հնին վերադարձ չի լինելու. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երկու տարի առաջ այս օրը նշանակվեցի ՊՎԾ ղեկավար, ու մի քանի գործընկերների հետ միասին սկսեցինք հիմնադրել պետության համար շատ կարևոր մի ինստիտուտ, որը նոր Հայաստանում ստանձնեց նախևառաջ նախկինների ապօրինությունների վերհանման, պետական ինստիտուտների ֆինանսական միջոցների վերահսկման, արդյունավետության բարձրացման ու կոռուպցիոն երևույթների կանխարգելման պատասխանատվությունը։

Ասեմ, որ պետական նոր կառույց հիմնելը, իրավական ողջ պրոցեսը կարգավորելը, զրոյից կադրեր հավաքելը բավականին բարդ գործընթաց է, ու չնայած բոլոր դժվարությունների՝ դա արել ենք հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ ՊՎԾ-ն կայացած կառույց է։

Իհարկե իմ դեմ կարված գործը կազմակերպած դավադրություն է, որն անցավ զավեշտի բոլոր սահմանները, իհարկե ապօրինի կերպով ուղիղ մի տարի ինձ հեռու պահեցին իմ պարտականություններից, ու այսօր էլ դատական պրոցեսների վերջը չի երևում, բայց միևնույն է, ոչ մի վայրկյան, ոչ մի առիթով չեմ փոշմանել, որ մի փոքր լումա եմ ունեցել Հայաստանը թալանողներին Հայաստանի ճակատագիրը խեղելուց հեռացնելու գործում։

Ինչքան էլ, որ գոհ չեմ մի շարք հարցերից, բայց միևնույն է, հնին վերադարձ չի լինելու. ժամանակն է, որ օր առաջ ազատվենք խոչընդոտող օրենքներից, նորմատիվ-իրավական ակտերից ու կյանքի կոչենք այն խոստումները, որոնք տվել ենք գոնե վերջին երկու տարում։

Սիրելի հայրենակիցներ, պայքարի ընկերներ ու համախոհներ, կառավարող ուժին հաշվետու պահելը, փոփոխությունների ընթացքից դժգոհելը կամ նոր պահանջներ ներկայացնելը յուրաքանչյուրիդ իրավունքն ու պարտականությունն է, բայց խնդրում եմ, որևէ կերպ չտրվեք Հայաստանի հնարավորությունները տարիներ շարունակ մսխողների քարոզներին ու ստերին։ Նրանք նախ պետք է պատասխան տան իրենց արածների համար։

Իսկ ես, ինչպես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործ, ոչ մի խոչընդոտ ինձ հետ չի պահելու Հայաստանի (Արցախը ներառյալ) հզորացման ու զարգացման համար պայքարից, իսկ վերջին շրջանի պասիվությունս անտարբերություն չի, պարզապես գիտակցում եմ լռությանս կարևորությունը։

Պինդ ու առողջ եղեք։

Սիրում եմ բոլորիդ

https://www.facebook.com/sanasaryan/posts/10222667395371747

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում