Ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Վերջիններս պահանջում են, որպեսզի պարետատունը իրենց ևս թույլ տա աշխատել։
Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջում էին պահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն հավաքվածներին հետաքրքրում էր, թե ինչու բերման ենթարկեցին դերասան Սարգիս Գրիգորյանին:
Դերասանի տիկինը՝ Մանո Գրիգորյանը, հետաքրքրվում էր, թե ինչու տարան իր ամուսնուն և ընկերներին, ինչին ի պատասխան ոստիկաններն ասացին. «Ոստիկանության օրինական պահանջներին դեմ գնալու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































