Tuesday, 14 07 2026
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արամ Հարությունյանին Մոսկվան չի հանձնելու․ ես իր տեղը գիտեմ․ Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

– Տիկին Համբարձումյան, օրերս հայտարարել էիք, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին գտնելու համար մարդ եք վարձել: Դատական գործերն ի՞նչ փուլում են, և ի՞նչ նորություն կա այդ առումով:

– Նորություններ չկան: Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի մասը քննիչն առանձնացրել է և ուղարկել դատարան: Արդեն դատական նիստի օրը նշանակված է: Երեկ դատարանում էի՝ Մակար Պետրոսյանի անջատված գործով, որի հետ ես կապ չունեմ: Ես վկայություն տվեցի, որ իրեն ճանաչում եմ, բայց իր հետ ոչ մի առիթով չեմ շփվել: Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանին, հիմա Մոսկվայում է, վերջերս Թուրքիայում էր, կինն էլ այստեղից էր գնացել:

Իրականում ես ոչ թե նոր եմ վարձել, այլ շուտ էի վարձել, գիտեմ, թե ինչպես է Երևանից գնացել, ոնց է Օգանովսկին Ղարաբաղից անցկացրել: Պարսկաստանից գնացել է Ստամբուլ, Ստամբուլից՝ Վրաստան, 2018-ի հունվարի ութին եղել է կազինոյում, դրանից հետո գնացել Թուրքիա, Թուրքիայից գնացել է Լիոն, հետո Լոնդոն, հետո եկել է Մոսկվա և մնացել այնտեղ:

– Ինքը գիտի՞, որ դուք իրեն հայտնաբերել եք:

– Ինքը վաղուց գիտի, որ ես իր տեղը գիտեմ, որովհետև ես իր շրջապատի մարդկանց մոտ խոսում եմ: Բայց մեկ է՝ ինքը վրացական անձնագիր էլ ունի:

– Հայաստանի իրավապահների կողմից և ՌԴ-ում ապաստան գտած անձանցից ոչ մեկին Ռուսաստանը չարտահանձնեց Հայաստանին՝ լինի Միհրան Պողոսյանը, Միքայել Հարությունյանը և այլն: Հիմա ի՞նչ ակնկալիքներ ունեք Արամ Հարությունյանի մասով:

– Ես կանխատեսում եմ, որ Ռուսաստանն իրեն էլ չի տալու: Ովքեր կապված են Սերժ Սարգսյանի հետ, Ռուսաստանը չի տալու:

– Ձեզ հետ կապված մյուսների գործով ի՞նչ նորություններ կան՝ Սուրիկ Խաչատրյան, Վարդան Այվազյան:

– Ես արդեն ասել եմ, որ մեկ տարուց ավելի է, որ դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի հետ կապված ոչ մի պատասխան չի տալիս ինձ: Որոշ ժամանակ անց ուզում եմ մամուլի ասուլիս կազմակերպել և իմ բողոքները հայտնել դատախազից, որը թերանում է իր աշխատանքում: Ես որոշ գործերի հետ կապված գրություններ եմ ուղարկել թե՛ դատախազին, թե՛ վարչապետին, կարծեմ՝ վարչապետի կողմից էլ են գրությունը հասցեագրել դատախազին, սակայն մինչ օրս լռություն է տիրում:

– Դուք ընդհանրապես ակնկալիքներ ունե՞ք, որ այս գործերը բացահայտվելու են, և ձեր վնասները փոխհատուցվելու են:

– Այո, ես ակնկալիք ունեմ, ասում են՝ հույսը վերջում է մահանում:

– Իսկ ինչո՞ւ էիք մարդ վարձել, որ պարզե՞ք Արամ Հարությունյանի գտնվելու վայրը:

– Նախ՝ իր ունեցվածքն էլ էր ինձ հետաքրքրում: Եթե մարդը մի տեղից մյուս տեղն է գնում, գնում է իր ունեցվածքի հետևից: Ես պարզեցի, որ Լիոնում մեքենաների մեծ ծառայություն ունի, իսկ Լոնդոնում էլ տուն ունի:

– Սամվել Մայրապետյանից նույնպե՞ս լուր չկա:

– Ես ասել եմ, որ Սամվել Մայրապետյանն այլևս չի վերադառնա Հայաստան: Հիմա որ ինքը գնաց, արդեն շատ լավ վիճակում էր: Մի անգամ իրեն դուրս տարան շատ ծանր վիճակում, լավ վիճակում եկավ, իսկ երկրորդ անգամ իրեն պարզապես փախցրին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում