Այո, թվերի որոշակի աճ է տեղի ունեցել, կարծում եմ՝ մարտվարական որոշակի փոփոխություններ պետք է իրականացնել, բայց այդ սահմանափակումների վերացումն ուղղված է նրան, որ հաշվի են առնված կորոնավիրուսի սոցիալական ու տնտեսական հետանքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով փաստին, որ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուս վարակման 351 նոր դեպք:
«Այստեղ առավել կարևոր է, ավելի կարևոր, քան սահմանափակումների ընթացքում, յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունն ու ջանքը: Սահմանափակումների նվազեցման ժամանակ և մարդկանց շփումներն են ավելանում, և վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:
Զեյնալյանը հավելեց, որ եթե բուժհաստատություններում լինի հագեցվածության 100 տոկոսանոց մակարդակ, պետք է հասկանալ, թե ինչ անել այդ իրավիճակում: