Էստոնիայի ղեկավարությունը որոշել է մայիսի 17-ից վերացնել արտակարգ դրությունը, որը տևել է ավելի քան երկու ամիս, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հանրապետության վարչապետ Յուրի Ռաթասին:
«Վիրուսը չի վերացել ոչ Էստոնիայից և ոչ էլ աշխարհից: Արտակարգ դրության ավարտը նշանակում է, որ մենք պետք է կառուցենք նոր իրականություն»,- ասել է Ռատասը երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Նա շեշտել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմի դադարեցումը չի նշանակում վիրուսի տարածման պատճառով սահմանված բոլոր արգելքների վերացում: Մասնավորապես, ուժի մեջ են մնում հանրային միջոցառումների սահմանափակումները, ռեստորանների, բարերի և խաղատների շահագործումը, ինչպես նաև երկրպագուների ներկայությամբ սպորտային մրցումները:
Էստոնիայի սահմանները նույնպես փակ կլինեն բոլոր երկրների քաղաքացիների համար, բացառությամբ Լիտվայի, Լատվիայի և Ֆինլանդիայի:
Երկրում արտակարգ դրությունը մտցվել է մարտի 13-ին: Վերջին տվյալների համաձայն՝ Էստոնիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1770 դեպք, ինչի հետևանքով մահացել է 63 մարդ:







































