Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե կար ոստիկանության ծածուկ ծառայությունը, ինչի համար էր «գործ տվողների» օրենքն ընդունվում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետև կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար, տեղեկացնում են ոստիկանությունից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը հիշեցրեց, որ 2018 թվականին մարզերում այս ծառայությունը կիրառվեց ու բավական արդյունավետ էր։

– Պարոն Քեյան, ինչքանո՞վ արդյունավետ կլինի այս ծառայության ներդնումը ճանապարհային երթևեկության կարգավորման և կարգազանց վարորդների հայտնաբերման ու պատժման տեսանկյունից։ Եվ այս ծառայության միջազգային փորձն ի՞նչ է ցույց տալիս։

– Մենք չպետք է միջազգային փորձը նայենք։ Պետք է նայենք, թե ինչքանով է արդիական Հայաստանի պայմաններում և օգուտ մեր երթևեկությանը։ Ամեն ինչ չէ, որ պետք է եվրոպական փորձեր նայենք ու բերենք։ Տեսեք, այս ծառայությունը եղել է շատ վաղուց, դեռևս 2006 թվականի կառավարության որոշումով հաստատվել է ծածուկ ծառայության իրականացման կարգը։ Ես՝ որպես վարորդ, կարող եմ ասել․ այն վարորդները, որոնք երթևեկության կանոնները պահպանելով կերթևեկեն, իրենց համար կարևոր չէ, թե ինչ միջոցառում կիրականացվի։ Իրենց համար միայն հետաքրքիր է, որ ՃՈ-ն այնպիսի միջոցառում իրականացնի, որոնք անվտանգ երթևեկություն կապահովեն; Ու այս ուղղությունը ոչ միայն վարորդների համար պետք է լինի, այլև հետիոտների, հեծանվորդների։ Իրենց համար էլ որոշակի հսկողություն պետք է իրականացվի։ Եթե նայենք վրաերթերի վիճակագրությունը, մեծ մասը չթույլատրված հատվածներով անցնելուց է եղել։

Դեպքերի մեծ մասում մեղավոր է հետիոտնը, բայց պատժվում է վարորդը։ Այսինքն՝ այս միջոցառումը պետք է ոչ միայն վարորդին ուղղված լինի, այլև երթևեկության բոլոր մասնակիցներին, որը, ցավոք, մինչ օրս չի իրականացվում։ Որպես հասարակական կառույցի ղեկավար, կարող եմ ասել․ մարդկանց կոպալով չես դաստիարակի։ Բերեք այլ ծրագրեր էլ իրականացնենք։ Տեսեք, 8 տարի առաջ մենք ներդրեցինք տեսանկարահանող սարքերը, արդյունք չտվեց։ Վեց ամիս է՝ բալային համակարգն ենք դրել, էլի արդյունք չի տալիս։ Հիմա մտածում են պարեկային ծառայությունը դնել։ Դա էլ կդնեն, հետո կտեսնենք՝ ինչ արդյունք կտա։ Իսկ հիմա ծածուկ ծառայությունն է ներդրվում, որն, իմ գնահատմամբ, որոշ առումով մեղմելու է, զսպելու է կարգազանց վարորդներին։ Նման փորձ մենք նկատել ենք մարզային ճանապարհներին։ Ծածուկ ծառայության միջոցով արագության գերազանցման դեպքերն են փորձել ֆիքսել։ Այդ ժամանակահատվածում ահագին կարգավորվել էր երթևեկությունը։ Իրենք տեղյակ էին, որ միջմարզային ճանապարհներին հնարավոր էր իրենց ֆիքսել ու հնարավորինս երթևեկել են սահմանված արագությամբ։ Բայց խնդիրն այն է, որ մարդկանց գիտակցությունը բարձրացնելու, օրենսդրական գիտակցությունը բարելավելու առումով զրո աշխատանք է իրականացվում։ Չկա ոչ մի կրթական ծրագիր, ոչ մի բան չի կատարվում։ Մենք բազմիցս նշել ենք, որ վարորդական վկայականի գործնական քննության գործընթացում արմատական փոփոխություն պետք է իրականացվի։ Մարդը չպետք է անգիր արած մտնի, ստանա տեսական քննությունը և գործնական քննության երեք փորձից հետո գրեթե 99 տոկոսը ստանա։ Եթե մեր վիճակագրությունը նայեք, նախորդ տարի 65 հազար հանձնողների 90 տոկոսը ստացել է։

Գիտեք, որ նախորդ տարի կոռուպցիոն դրսևորումները համատարած չեն եղել, գուցե որոշ տեղեր եղել են, բայց համատարած կոռուպցիա չլինելու պարագայում նման արդյունք ունենալը չի նշանակում, որ մենք ունեցել ենք 50 հազար իմացող վարորդ։ Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, երբ նրանք վեց ամիս հետո կամ զրկվելու են այդ վարորդական իրավունքից կամ վթարների մեջ են հայտնվելու։ Ես չեմ ասում, որ նրանք պոտենցիալ իրավախախտներ են ու գիտակից չեն, բայց իրենք այն իրավիճակում են վարորդական վկայական ստացել, որ չեն իմանում երթևեկությունը, տարրական կանոնները։ Եվ հենց դրա պատճառով են իրենք զրկվելու վարորդական իրավունքից։ Վերջերս մեր խմբում երթևեկության վերաբերյալ հարցումներ է դրվել, որից 40 տոկոսը հարցերին սխալ են պատասխանել։ Մենք ունենք մոտ 40 հազարից ավելի մարդ խմբում։ Մեծ մասը վարորդներ են։ Ովքեր էլ, որ չեն մասնակցել, վախեցել են, որ սխալ կքվեարկեն։

– Պարոն Քեյան, Ձեր խոսքում նշեցիք, որ վեց ամիս առաջ ներդրված բալային համակարգը անարդյունավետ է։ Ինչո՞ւ։ Ի՞նչն է հանգեցրել այդ եզրակացությանը։

– Մենք ասել էինք, որ տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների բալերը թող կիրառվեն բացառապես կոպիտ խախտումների վրա, մնացածը իրականացնի ոստիկանությունը։ Անարդյունավետ է նրանով, որ դու այսօր կարող ես խախտում անել, բայց տուգանքը գնա մեկ այլ անձի։ Այսինքն՝ եթե ես այսօր ունեմ տուգանք, որի դեպքում բալ է հանվում, ես շատ հանգիստ գրություն եմ գրում ու խնդրում այս բալն ուղղել կնոջս, որը նույնպես ունի վարորդական վկայական, բայց մեքենա չի վարում։ Արդյունքում՝ իմ 9 բալը մնում է։ Եվ այդպես շարունակ։ Անարդյունավետ է նրանով, որ արտասահմանցի վարորդների վրա վկայականի զրկում չի կատարվում։ Այսօր բալերով վարորդական իրավունքի զրկման խնդրի առաջ են կանգնած միայն ՀՀ վկայական ունեցող վարորդները։ Անարդյունավետ է նրանով, որ տեսանկարահանող սարքերով ֆիքսում իրականացվում է միայն մեկ քաղաքում՝ Երևանում։

Այսինքն՝ մարզերում կարող ես կարմիր լույսի տակով երթևեկել։ Դեպքերը քիչ չեն։ Ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը ավելի թուլացել է։ Բայց վերջերս՝ հունվար-փետրվար ամիսներին, որոշ չափով ուժեղացել է։ Մինչ այդ հսկողություն չկար, դրա համար երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Մեկ բան էլ եմ ուզում ընդգծել։ Ծածուկ ծառայությունը, որը միշտ եղել է ու պետք է իրականացվեր, ես անիմաստ եմ համարում հանրային վերահսկողության մասին օրենքի ընդունումը (վարորդների շրջանում այս օրենքը անվանվում է «գործ տվողների» օրենք-խմբ․)։ Կառավարությունն այդ օրենքը ընդունեց, որպեսզի քաղաքացիների չիմացությամբ իրենց հսկեն այլ քաղաքացիները։ Այս նույն բանը իրականացվում էր ծածուկ ծառայության միջոցով։ Նույն բանն է։ Եթե կար այս միջոցառումն իրականացնելու տարբերակը, ապա էլ ինչո՞ւ էր պետք ինչ-որ «գալչկա» ստանալու համար նոր օրենք ընդունել, հանրությանը ներգրավել դրա մեջ։ Հանրության ներգրավվումը չպետք է լինի։

Այսօր կա լեգիտիմ իշխանություն, կա լեգիտիմ կառավարություն։ Այդ կառավարությունը պետք է աշխատի։ Նախկինում կար ոչ լեգիտիմ կառավարություն, իրենք ամեն ինչի մեջ աչք էին փակում, դրա համար փորձում էինք հանրությանը ներգրավել, որպեսզի խնդիրները բարձրաձայնվեին։ Բայց հիմա մենք այդ խնդիրը չունենք։ Իրենք թող աշխատեմ։ Ինչո՞ւ պետք է հանրությունը ներգրավվի։ Հանրությունը ինչով կարողանում է՝ աջակցում է։ Օրենսդրական բացերն ենք ներկայացնում, խնդիրներն ենք վերհանում։ Ծածուկ ծառայությունը, եթե կարող էին այն ժամանակ իրականացնել, ինչո՞ւ երկու տարի ձգձգվեց։ Թող այդ ժամանակ իրականացվեր, ու այդ օրենքի կարիքը չէր լինի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում