ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչակազմն ուսումնադիրում է հետագայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անվճար տրամադրելու հնարավորությունը։
«Մենք իրականում ուսումնասիրում ենք դա»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով նրանց հարցերին։
Ներկայումս ԱՄՆ-ում անվճար իրականացվում է կորոնավիրուսի թեստավորումը։ Թրամփը հայտարարել է, որ պատվաստանյութը կարող է մշակվել մինչև տարեվերջ կամ ավելի շուտ։








































