Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ազևեդուն մտադիր է վաղաժամ հեռանալ պաշտոնից, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում Ազևեդուի երկրորդ ժամկետը լրանում է 2021 թվականին, սակայն նա որոշել է աշխատանքն ավելի շուտ դադարեցնել, հայտնել են աղբյուրները։
Գործակալության տվյալներով, ԱՀԿ անդամ երկրները արդեն տեղյակ են Ազևեդուի մտադրության մասին։ Գործող գլխավոր տնօրենին կարող է փոխարինել նրա տեղակալներից մեկը։








































