ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները Time-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կարող երաշխիքներ տալ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ:
«Համոզված չեմ, չեմ կարող հաստատել այս կամ մյուս սցենարը: Առայժմ ծրագիրը սա է (անցկացնել նոյեմբերի 3-ին)»,- հայտարարել է նա:
Քուշները նշել է, որ հույս ունի, որ մինչև աշուն իրավիճակը կբարելավվի, և ԱՄՆ իշխանությունները կկարողանան կանխել COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքը, որպեսզի ընտրությունները ժամանակին անցկացվեն:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա նոյեմբերի 3-ին:








































