Իմ տպավորությամբ տեղի է ունեցել սադրանքների հաջորդական գործընթաց, եթե հաշվի առնենք, որ ամսի 19-ին նման փորձ արվել է մեր մյուս պատգամավորի նկատմամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ներից Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եթե ամսի 19-ին նույն այդ խմբի կողմից իրականացրած քայլը հետևանք չի ունեցել, բայց կարող էր ունենալ նմանատիպ հետևանքներ, այս անգամ պարզապես պարոն Սիմոնյանը վիրավորանքը չի հանդուրժել, և տեղի է ունեցել զարգացում, որն ավարտվել է կարճ ծեծկռտուքով: Նախ պետք է կանխել սադրանքները, որովհետև դրանք ունեն տրամաբանված պլանավորում: Ես նաև տեսնում եմ, թե լրատվական դաշտի համապատասխան կառույցներն ինչպես են մասնակցում այս գործընթացներին: Երեկ էլ դա երևաց»,-ասաց նա:









































