Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 134-ով՝ հասնելով 2066-ի, գրանցվել է մահվան ևս երկու դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 929-ի:Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 21 հազար 125 է:Մահվան նոր դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ «պացիենտները եղել են 69 և 47 տարեկան, վերջինս ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1103 մարդ:Մահացածների ընդհանուր թիվը 32 է, կորոնավիրուսով վարակված ևս 2 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է անցնել ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։









































