Շանհայում իրենց աշխատանքն են վերսկսել մոտ 5200 հյուրանոցներ և բացվել են զբոսաշրջային տեսարժան վայրերի 83%-ը։ Այս մասին հաղորդում է Shine-ը։ Հստակեցվում է, որ տեսարժան վայրերը պետք է օրական հնարավոր հաճախորդների միայն 30%-ին ընդունեն, որպեսզի կանխեն մարդկանց զանգվածային կուտակումները՝ կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պայմաններում։
Նախքան տեսարժան վայրեր այցելելը, զբոսաշրջիկները պետք է անպայման գրանցվեն։