Հաբրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել․
Դատարանները, դատախազությունը, քննչական կոմիտեն չփոխվեցին։ Վեթինգը չարվեց։
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն արմատական բարեփոխումների չենթարկվեցին։ ՍԴ-ի հարցի լուծումն անիմաստ տարիներով ուշացվեց…
Ուզում եք ում աճեցրած, առաջ քաշած կադրերը արդարադատություն ու օրինականություն ապահովեն, ու մարդիկ էլ վեճերի լուծման, պատժելու կամ հանցագործության բացահայտման հարցերում նրանց վստահե՞ն;
Շատ կուզեմ, որ վարչապետը ետ շրջվի ու նայի’ ովքե՞ր իրեն համոզեցին ետ կանգնել այդ ամենից ու ովքեր շատ հնարամիտ ու խորամանկ ձևով դա տապալեցին…
Շան գլուխն այդտեղ է թաղված։
Իսկ կրիմինալ շրջանակների ակտիվացումից մինչև ծեծեր, վենդետաներ այդ ամենի հետևանք են։
Անցյալն այսպես է վեջադառնում’ նախ բարքերով, արժեքային համակարգով, և նոր դրանից հետո է հայտնվում անցյալի “արքան”, վարձու խմբակների ծափերի ներքո, երբ ժողովուրդը այլեւս “ինքնամեկուսացած” ու ետ քաշված է հանրային կյանքից’ հիասթափությունների ու զայրույթի մեջ։
Սա էլ կանցնենք։
Միևնույնն է, վերադարձ չի լինի, բայց ինչո՞ւ էլի այսպես․
https://www.facebook.com/stepan.safaryan.77/posts/232060888022120









































