Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար թուրք ռազմական գործիչ, պահեստազորի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը հեռուստաեթերից քննադատել է թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը։
Գյուրդենիզի կարծիքով, Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից բոլորն էլ հեռացել են այդ հարցում, և քիչ է մնում Աթաթուրքի հիմնած կուսակցության (իմա՝ «Ժողովրդահանրապետական») որոշ առաջատար գործիչներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։
Թուրք ծովակալը նաև նշել է, որ քեմալիստական համակարգը, որը ստեղծել է Աթաթուրքը, այնպիսի մի «դեղատոմս» է ստեղծել, որը ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ աշխարհին բարեկեցություն կարող է ապահովել։
Ջեմ Գյուրդենիզի կարծիքով, որ Աթաթուրքի հիմնած կուսակցությունը սկսել է մտածել իմպերիալիստական երկրների նման, ուստի խիստ մտահոգիչ է Հայոց ցեղասպանության հարցում այդ կուսակցության ունեցած դիրքորոշումը։