ԱԺ-ում այսօր որոշ լրագրողներ, մեջբերումներ անելով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերջերս արված հայտարարություններից, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից խնդրեցին արձագանքել դրանց.
«Թե՛ Միքայել Մինասյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ շատ ու շատ նման նախկին հարստացած պետական պաշտոնյաներ զբաղված են մի բանով. հասկանակով, որ քրեական հետապնդում է լինելու իրենց հետ կապված՝ սկսել են քաղաքական գործունեություն ծավալել… կարծելով, որ դա իրենց հնարավորություն կտա խուսափել պատասխանատվությունից, բայց, ներողություն, ՀՀ քաղաքացին գիտի՝ ով ով է»,- ասաց Սիմոնյանը: