Wednesday, 22 07 2026
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Անվտանգության բարձիկ վստահության որոշակի կորստի պայմաններում

Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլորս տուժելու ենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, նշելով, որ խոսքը վերաբերում է նաև կառավարության քաղաքական վստահելիությանը: Դա առանցքային հայտարարություն է, քանի որ վկայում է, որ կառավարությունը փաստորեն դիտարկում է կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում քաղաքական վստահելիության կորուստ: Այդ հանգամանքը առաջացնում է հետաքրքիր հարցեր հետկորոնավիրուսային քաղաքական իրողությունների առնչությամբ:

https://www.youtube.com/watch?v=ARooYyXxhrI&feature=emb_title

Մասնավորապես, հայտնի է օրինակ սահմանադրական հանրաքվեի հետաձգման պարագան և հարց է, թե ճգնաժամի պայմաններում կառավարության քաղաքական վստահելիության ընդհուպ վարչապետի մակարդակով արձանագրվող կորստի հանգամանքը ինչ ազդեցություն կունենա հանրաքվեի հարցում դիրքորոշման վրա: Իհարկե առանձին հարց է, թե արդյո՞ք բանը կհասնի հանրաքվեի, թե՞ կառավարությունը անգամ թուլացնելով սահմանափակումները, այդուհանդերձ կպահպանի արտակարգ դրության ռեժիմը, ինչը կնշանակի, որ դեռ երկար ժամանակ չի լինի վերադարձ քաղաքական այդ օրակարգին:

Համենայն դեպս, վարակի հանգամանքը կառավարությանը տալիս է քաղաքական այդ քայլի հնարավորություն, ռացիոնալ հիմք: Բանն այն է, որ արտակարգ դրության ռեժիմը կառավարությանը տալիս է անհրաժեշտության դեպքում օպերատիվ արտակարգ քայլերի, միջոցառումների հնարավորություն, ու անգամ տնտեսության և շարժի սահմանափակումների իսպառ վերացման պայմաններում դա գործիք է, որ կառավարությանը կթողնի անհրաժեշտ պահին շատ արագ սահմանափակում վերականգնելու հնարավորություն: Եթե կա քաղաքական վստահելիության նվազման խնդիր, ապա արտակարգ դրության ռեժիմի պահպանումը կառավարող մեծամասնության համար կարող է դառնալ նաև քաղաքական անվտանգության որոշակի բարձիկ:

Իհարկե շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան է լինելու վստահության կորուստը: Այն, որ կլինի, թերևս անխուսափելի է, սակայն գուցե կասկած չկա, որ այդուհանդերձ վստահությունը չի իջնի այսպես ասած կրիտիկականի մակարդակի: Հարցն այն է, որ կոնկրետ հանրաքվեի պարագայում անհրաժեշտ է որոշակի այլ թվաբանություն, քան օրինակ զուտ ընտրական գործընթացը: Եվ այստեղ է, որ վստահության կորստի չափը որևէ խնդիր չլինելով ընտրական գործընթացի համար, կարող է խնդրահարույց լինել ՍԴ դատարանակազմին առնչվող հանրաքվեի պարագայում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում