Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Կան տարբեր հաշվարկներ, որ այդ անկումն ավելի շատ է լինելու: Ի՞նչ եք կարծում` 3-4 ամսից նորից չե՞ք գալու, որպեսզի ճշգրտենք բյուջեի ցուցանիշները»,- դիմելով ֆինանսների նախարարին` ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան` Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հնարավոր չի բացառել ԱԺ-ի նորից դիմելը` հաշվի առնելով անորոշության աստիճանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե քանի տնտեսվարող սուբյեկտ է ստացել կոնկրետ աջակցություն. «Հեսա մի ամիսը լրանում է»:
Ատոմ Ջանջուղուզյանը նշեց, որ կոնկրետ թիվ չի կարող նշել, բայց նրանք բազմաթիվ են, ինչին արձագանքեց Միքայել Մելքումյանը. «Զարմանում եմ, ամեն օր կառավարությունը հայտարարում է, թե այսքան սուբյեկտ ստացավ այսքան աջակցություն. ընդամենը պետք էր գումարել: Այդ թիվն ունեմ ես»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































