Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Կոչ իշխանություններին՝ պահպանել կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝  իշխանություններին կոչ անելով Հայաստանում պահպանել կապի երեք օպերատորների առկայությունը։ Ստորեւ՝ հայտարարության տեքստը։

2019թ դեկտեմբերի 30-ին «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը և այդ դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սահմանված կարգով վարույթ է հարուցել: Սույն թվականի մարտի 19-ին ՏՄՊՊՀ-ն, ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում վարույթների վերաբերյալ նիստերի անցկացման հետ կապված առողջական ռիսկերից, իր N 122-Ա որոշմամբ կասեցրեց մի շարք վարույթների, ներառյալ նաև այս վարույթի, ընթացքը:

Կապի օպերատորների հնարավոր միավորման դեպքում հիմնական ռազմավարական  ռիսկերից է ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրը, մինչդեռ հեռահաղորդակցության ոլորտում երեք ուժեղ օպերատորների առկայության դեպքում այդ ռիսկը նվազում և/կամ չեզոքացվում է:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մենաշնորհային կամ մերձմենաշնորհային դրությունների վնասակարությունը ինչպես ազատ շուկայական տնտեսությանը, այնպես էլ ժողովրդավարությանը եւ մարդու հիմնարար իրավունքների համակարգին, վճռականորեն կոչ ենք անում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վարույթը վերսկսելուց հետո, ելնելով իր լիազորություններից, որոշում կայացնել նշված համակենտրոնացման գործողությունը արգելելու վերաբերյալ:  Այդպիսի որոշումը թույլ կտա.

  • Պահպանել շարժական կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի անմենակարևորը՝ ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական մրցակցությունը և տեխնոլոգիական զարգացումը:
  • Բացառել մեկ սեփականատիրոջ կողմից մեկից ավելի կապի օպերատորի սեփականատեր լինելը:
  • Կապի օպերատորներին ներկայացնել այնպիսի պահանջներ, որպեսզի շարունակաբար բարելավվի ծառայությունների որակը, նրանց կողմից մատուցվող ծառայությունները տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական առումով հասանելի դառնան Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ամբողջ բնակչությանը:

Միաժամանակ, օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում գործող կապի օպերատորներին՝ այս օրերին մեր հասարակությանը, մասնավորապես, խոցելի խավերին ցուցաբերած աջակցության համար։

Կոչը բաց է միանալու համար։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

«:Բուն» հիմնադրամ

«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ

«Տաթևիկ» ԲՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ

Հասարակական  պաշտպանների  միություն

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական

հասարակության զարգացնման ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների տուն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Հանրային Լրագրության Ակումբ

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում