Մադրիդի Կառլոս III-ի անվան առողջության ինստիտուտի գիտնականները COVID-19-ի՝ երկիր մուտք գործելու վերաբերյալ հետազոտություն են անցկացրել և սենսացիոն եզրահանգումների են եկել։ Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակվել են bioRxiv կայքում։
Հետազոտողները փորձանմուշներ են վերցրել կորոնավիրուսով վարակված մի շարք մարդկանցից, ինչից հետո պարզել են, որ վարակը Իսպանիայում է հայտնվել այլ մարդկանց հետ շփումների միջոցով՝ 15 տարբեր ուղիներով։
Բացի այդ, նրանք պարզել են, որ վիրուսը երկրում է եղել մոտավորապես արդեն փետրվարի 14-ին։
Այսպիսով, հիվանդացած իսպանացիների մեծամասնությունը վիրուսի այն շտամի կրողն են եղել, որը դիտվել է հունվարի վերջին Շանհայում։ Ընդ որում, մասնագետների կարծիքով, այս տեսակը Իսպանիա է հասել ոչ թե Չինաստանից, այլ Վալենսիայից, ուր այն բերել են ֆուտբոլիստներն ու նրանց երկրպագուները։








































