Սաուդյան Արաբիայի դատարանը որոշում է ընդունել օրինախախտումների դեպքում բացառել մարմնական պատիժները հնարավոր պատիժների ցանկից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթին։
Փաստաթղթում ասվում է, որ համապատասխան որոշումը ընդունվել է մարդու իրավունքների բնագավառում արվող բարեփոխումների շրջանակներում, որն իրականացվում է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալամանի ղեկավարությամբ։
Փաստաթղթում նաև ասվում է, որ մարմնական պատիժները կփոխարինվեն տուգանքների կամ ազատազրկման տեսքով պատժամիջոցներով։





































