Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք բոլոր նրանց հետ ենք, ովքեր պայքարում են հիշատակի և արդարության համար: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք երբեք չենք մոռանա»,-նշել է նա:
En ce 24 avril, journée de commémoration du génocide arménien, nous sommes avec tous ceux qui luttent pour la mémoire et la justice. Nous n’oublierons jamais.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 24, 2020







































