WTI տեսակի նավթի գներն աճել են 30%-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ սակարկության տվյալներին հղումով:
WTI տեսակի նավթի գինը հասել է մինչև 17.78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Brent տեսակի նավթի գինն աճել 12%-ով՝ կազմելով 22.8 դոլար/բարել:
Ապրիլի 20-ին մայիսյան մատակարարման WTI տեսակի նավթի ֆյուչերսները սակարկությունն ավարտել են 37.63 դոլար/բարել մակարդակում՝ էժանանալով 300%-ով: Դա տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ:
Շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ+-ի նիստի մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ: Ռուսաստանը չի աջակցել 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը օրական լրացուցիչ 1.5 միլիոն բարելով կրճատելու առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30%-ով: Ապրիլի 12-ին, ՕՊԵԿ+-ի էկոնոմիկայի նախարարները պայմանավորվել են նավթի արդյունահանումը կրճատել 2020 թ.-ի մայիս-հունիս ամիսներին՝ օրական 9.7 միլիոն բարելով:







































