ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 438 մարդ. շարունակվում է օրական մահվան դեպքերի թվի կրճատման միտումը, գրում է CNN-ը՝ նահանգապետ Էնդրյու Կուոմոյին հղումով:
Կուոմոն նշել է, որ նախօրեին մահացել է 474 հիվանդ: Նահանգապետը հավելել է, որ նվազում է նաև հոպիտալացվող հիվանդների թիվը, բայց վարակի նոր դեպքերի թիվը շարունակում է մնալ մոտավորապես նույն մակարդակում:
Նյու Յորքում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 262 հազար մարդ, մահացել է 20 հազար մարդ:









































