Sunday, 05 07 2026
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞

Միքայել Մինասյանի պլանները որոշակիորեն խախտվել են. հին կարգերը քանդվում են, ու դա շատերի համար ցավոտ է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր դեմ հարուցված քրեական գործից հետո գրառում է կատարել՝ նվիրված հեղափոխության երկրորդ ամյակին։

Նախօրեին, հիշեցնենք, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը փողերի լվացման և ապօրինի հարստացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Մինասյանը հետախուզման մեջ է: Ապօրինի հարստանալու մեղադրանքը վերաբերում է հայտարարագրին։ Դեսպան եղած ժամանակ Միքայել Մինասյանին պատկանող բաժնեմասերի վաճառքից գոյացած եկամուտն ավելի քիչ է եղել, քան հայտարարագրվել է:

Ահա այս մեղադրանքից հետո Մինասյանը, խոսելով անցած երկու տարիների մասին, գրում է՝ փոխվել է ընդամենը երեք բան. քիչ մարդ սկսել է ակնհայտորեն լավ ապրել, շատ ավելի շատ մարդ սկսել է ակնհայտորեն վատ ապրել, օրեցօր ավելանում են շատ ավելի վատ ապրողները։ Վերջինիս կարծիքով՝ հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ Մինասյանի, «չունի ամոթի զգացում»: «Առավել քան երբևէ, Նիկոլի քաղաքական ներկայությունը դարձել է ճակատագրական»,- գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Միքայել Մինասյանի գրառումը կարող ենք համարել պատասխան իր դեմ հարուցված քրեական գործին: «Սա պարունակում է ավելի շատ քաղաքական երանգներ։ Այնուամենայնիվ, այն համակարգայնությունը, որը նախկինում նկատվում էր Միքայել Մինասյանի տեքստերում, այս դեպքում փոքր-ինչ խախտված էր։ Նախկին տեքստերում նկատվում էր, որ Միքայել Մինասյանը փորձում է քայլ առ քայլ որոշակի գաղափարական բազա ստեղծել, որի շուրջը համախմբել հնարավորինս իրենց արժեքները կիսող հատվածին ու հաջորդ համապետական ընտրական ցիկլում ձևավորել այնպիսի ուժ, որը հնարավորություն կունենա հավակնելու հասարակության որոշակի հատվածի աջակցությանը և մուտք գործելու խորհրդարան։ Իսկ այս անգամ փոքր-ինչ այդ տրամաբանական հաջորդականությունը խախտված էր, նկատվում էր, որ նրա գրվածի մեջ որոշակի անորոշություն կար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ տպավորություն է, որ Միքայել Մինասյանը դեպքերի այսպիսի զարգացմանը չէր սպասում, ու այսպիսի զարգացումը որոշակիորեն խառնել է նրա պլանները. «Միքայել Մինասյանը կոչ է անում միանալ իրեն, նշում է ձեռներեցներին, այլ ոլորտների էլիտայի որոշակի հատվածին է հղում անում՝ փորձելով գտնել համակիրներ, ովքեր արագորեն կմոբիլիզացվեն, ու ավելի մեծ հատվածի դիրքերից հանդես գալու հնարավորություն կստեղծվի։ Եվ սա արվում է նրա համար, որպեսզի այդ մեծ հատվածի դիրքերի հաշվին նա ավելի ուժեղ լինի ու հնարավոր լինի հեռացնել իրեն ուղղված այս մարտահրավերը»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ բոլորը չէ, որ հիասթափված են։ Վարչապետի ներկայացրած հիասթափվածների ցանկում, ըստ Արշակյանի, նշված չէին նրանք, ովքեր արժեքային համակարգի նկատմամբ ունեին վերաբերմունք. «Օրինակ՝ Հայաստանում ժողովրդավարություն կա՞, թե՞ ոչ։ Հայաստանում քաղաքական գործունեություն կա՞, թե՞ ոչ։ Իշխանափոխություն, օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական մեխանիզմներով հնարավո՞ր է, թե՞ ոչ, արդարադատություն հաստատել հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Նրանք, ովքեր կողմնակից էին, որ Հայաստանը լինի ժողովրդավարական, որ իշխանությունը հաշվետու լինի ժողովրդին, քաղաքացիներին, որ իշխանությունը ձևավորված լինի ժողովրդի կամքով՝ այդ մարդիկ հիասթափված չեն։ Ես նրանցից մեկն եմ, բոլորովին հիասթափված չեմ իշխանությունից, միայն սպասում եմ սահմանադրական բարեփոխումներին։ Եղածն էլ ավելին է, քան ես ենթադրում էի»։

Միևնույն ժամանակ Արշակյանը նշեց՝ հույս ունի, որ իշխանությունները կշարունակեն այն ծրագրերը, որոնք օրակարգային են. «Համարում եմ՝ ռազմավարությունը իրականացել է, Հայաստանը ժողովրդավարական անկախ սոցիալական պետություն է հռչակվել հեղափոխությունից հետո։ Իսկ տակտիկական առումով, այո՛, պետք է պայքարը շարունակվի, կոռուպցիան Հայաստանում պետք է վերացվի, քրեական ենթամշակույթը՝ ևս։ Պետք է վերացվի ռաբիսը. ես դրանք օրակարգային հարցեր եմ համարում։ Այնպես չէ, որ հին աշխարհը փլուզվել է, իսկ տեղը ոչինչ չի կառուցվել։ Այո՛, հին աշխարհը փլուզվել է, հին կարգերը քանդվում են, և դա ցավոտ է շատերի համար»։

Ըստ մեր զրուցակցի՝ նրանք, ովքեր արտոնյալ կյանք են ունեցել, մրցակցությունից դուրս են եղել, վայելել են իրենց կարգավիճակից բխող կյանքը՝ այժմ դեպրեսիայի մեջ են, ցնցված ու դժգոհ են, նաև՝ հիասթափված. «Դա բնական է՝ պարտված կողմը հուսալքվում է ու պետք է վերանայի իր տեղն աշխարհում, հարմարվի նոր ժամանակների կանոններին ու ապրի՝ ինչպես բոլորը։ Ըստ իս՝ պարոն Մինասյանը այդ մարդկանցից մեկն է՝ կորցրել է այն բոլոր իրավունքները, որ ունեցել է, դարձել է սովորական քաղաքացի ու պետք է հաշվետու լինի։ Եթե լավ բաներ արել է, դրա համար իրեն պետք է շնորհակալություն հայտնենք։ Օրինակ՝ Հռոմի պապի հայտարարությունը, նրա դեսպան եղած ժամանակ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Ուսուցիչ։ Պետք է ասենք ՝շնորհակալություն, պարոն Մինասյան։ Իսկ ինչ բխում է օրենքից՝ պետք է կատարվի, համեցեք պատասխանատվության, բացատրություն տվեք ու հաշիվ փակեք, պարոն Մինասյան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում