Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

Ո՞րը կլինի իշխանության մխիթարական «պրիզը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը։

– Արա, ըստ էության պատմության մեջ առաջին անգամ ամբողջ տարածաշրջանում տեղի է ունենում իշխանություն և ընդդիմություն երկխոսություն, ինչը բնավ միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից: Որպես արվեստագետ` այս ամենում տեսնո՞ւմ եք, արդյոք, ռացիոնալ հատիկ:

– Այս երկխոսությունը հարկադրված, ուրույն երևույթ է քաղաքական մշակույթում, քանի որ երբ գործում է ընտրություններով իշխանություն ձևավորելու մեխանիզմը (ինչպես օրինակ` Թուրքիայում), նման երկխոսության կարիք բնավ չի առաջանում, իսկ երբ չի գործում, ինչպես արաբական աշխարհում կամ հետսովետական տարածքում, ապա գործը հասնում է ապստամբա-առճակատային զարգացումներին: Հայաստանի դեպքն այստեղ իսկապես որ արդիականության մեջ ուրույն է, հիշեցնում է ԽՍՀՄ փլուզման փուլում սոցիալիստական ճամբարի բռնապետության ապամոնտաժման պրոցեսը: Տարօրինակ կարծիք է հայտնվում, որ սա երկխոսություն չէ, քանի որ ընդդիմությանը չի հետաքրքրում իշխանության կարծիքը կյանքի մասին, բնավ չի հետաքրքրում, հետաքրքրում է բռնազավթված իշխանությունը խաղաղ հանձնելու մեխանիզմի մշակումը:

– Արա, ըստ էության սա քաղաքականության նահա՞նջ է, թե՞ քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուրույն փորձ:

– Քաղաքականության նահանջը հաճախակի կատարվում է հենց ապստամբության պայմաններում, երբ հարկադրաբար հերոսանում են ուժային տիպի, զենք վերցրած մարդիկ, այն դեպքում, եթե ապստամբությունը հասնում է զենքի կիրառման: Այս երկխոսությունը, հիմքեր շոշափելով ազատ ընտրությունների համար, իրենից ներկայացնում է հենց իշխանափոխության առավել կոնստրուկտիվ ձևը, առավել քաղաքականը և մարդկանց անհանգստացնում է ոչ թե սա քաղաքականություն է, թե ոչ, այլ մի այլ հարց՝ սա հեղափոխությո՞ւն է, թե՞ ոչ:

– Սա կարո՞ղ ենք, արդյոք, համարել մշակութային հեղափոխություն, նոր քաղաքական մշակույթ: Իսկ գուցե այս ամենը թվացյալ է, և ոչինչ էլ իրականում չի՞ կատարվում` բացի պարզ հաշվարկներից:

– Այո՛, սա սահմանադրական հեղափոխության կարևոր մասն է, իշխանափոխությունը, եթե դիտենք դա իբրև սահմանադրական կարգի հաստատման տարր և ոչ ինքնանպատակ, այժմ իրականացվում է հենց այս երկխոսության միջոցով, և իշխանափոխությունը կատարվում է, բանակցությունների ձևով արտահայտվում է երկիշխանության, կամ իշխանությունը փոխանցելու կարգավիճակը: Սա ինձ համար անվիճելի է, մենք կարող ենք մեզ հարց տալ միայն՝ իշխանափոխությունը բերելո՞ւ է սահմանադրական հեղափոխությանը, թե՞ ոչ: Այդ հեղափոխությունը ոչ թե ավարտվում է, այլ նոր միայն սկսում է իշխանափոխության պահից, և այստեղ կարևոր է լինելու հասարակության ակտիվ մասնակցությունը, անգամ՝ հասարակության ճնշումը նորընտիր, լեգիտիմ իշխանությունների վրա, որ այդ հեղափոխությունը իսկապես կատարեն և ոչ թե բավարարվեն ձեռք բերած իշխանությունով: Այդ ժամանակ, կարծում եմ, կառողջանան հարաբերությունները հասարակության տարբեր շերտերի միջև, որովհետև այսօր զգալի մի շերտը կատարում է նույն սխալը՝ համարում է, որ հնարավոր է լինել ընդդիմության ընդդիմություն, և դրանով չծառայել, փաստացի, ներկայիս իշխանություններին: Իշխանափոխությունից հետո այդ շփոթության հնարավորությունն այլևս չի լինելու:

– Իշխանություն փոխանցելու կարգավիճակ որտե՞ղ եք տեսնում, բոլորը խոսում են երկու կողմերի թուլացման մասին, հասարակությունն ինչպե՞ս հավատա պրոցեսներին, երբ դրանք բաց չեն:

– Իշխանությունը մասնակցում է խաղաղ իշխանափոխությանն ուղղված բանակցություններին, դրանով իսկ արդեն կատարում է այդ իշխանափոխությունը, իրեն մնացել է որոշել միայն բանակցությունների պատասխանատու, հաջող է անցկացնում և հասնում խաղաղ իշխանափոխությանը, իրեն՝ կոալիցիայի կուսակցություններին, դրանով իրավունք է «գնում» հետագայում էլ մասնակցել քաղաքական կյանքին, կամ անպատասխանատու է անցկացնում և արդյունքում ստանում ոչ խաղաղ իշխանափոխություն, որից հետո ՀՀԿ-ԲՀԿ-ները հայտնվում են օրենքից դուրս, քաղաքական դաշտից դուրս, կորցնում են ապագայի հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է երկխոսության բաց չլինելու խոսակցություններին, նախ` բանակցությունների այլ առարկա, վերոնշվածից բացի, պարզապես գոյություն չունի, սկզբունքորեն չունի, իսկ բանակցությունների տեխնիկական մանրամասները ինձ, օրինակ, առանձնապես չեն հետաքրքրում, բայց ամեն դեպքում Կոնգրեսն առաջարկել էր դրանք անցկացնել ուղիղ եթերում:

– Արա, այս ամենը կարելի՞ է, արդյոք, համարել երկիրը ճգնաժամից դուրս բերելուն միտված իշխանության և ՀԱԿ-ի քայլեր: Եվ արդյո՞ք այս իշխանությունը նման քայլերի երբևէ պատրաստ է:

– Ինչպես ասում էր Ճապոնիայի կայսրը, երբ հռչակում էր երկրի անվերապահ կապիտուլյացիան Երկրորդ համաշխարհայինում՝ «մենք պետք է պատկերացնենք անպատկերացնելին և դիմանանք անդիմանալիին»: Հիմա մեր ինքնակոչ «իշխանությունները»՝ բանակցությունների միջոցով իրենց ու իրենց կողմնակիցներին ընտելացնում են անդիմանալիին՝ իշխանությունը հանձնելուն: Ասեմ, սակայն, որ ազատ ընտրությունների պայմաններում, իմ գնահատմամբ, նրանք կարող են մոտ 30 տոկոս ձայների հույս ունենալ: Դա է լինելու իրենց մխիթարական «պրիզը», իրենց հնարավորությունը շարունակելու գոյատևել Հայաստանի քաղաքական դաշտում, եթե, կրկնում եմ, այս բանակցությունները անցկացնեն պարտաճանաչ ու բարեհաջող:

– Իսկ եթե հանկարծ ավելի՞ ձայն ունենան, քան 30 տոկոս:

– Կլինի հաճելի անակնկալ իրենց համար և տհաճ` մեզ համար:

– Իսկ, այնուամենայնիվ, կլինե՞ն արտահերթ ընտրություններ:

– Կարծում եմ` սա է Կոնգրեսի անվերապահ պահանջը: Իսկ եթե դա տեղի չունենա, ուրեմն՝ երկխոսությունը կձախողվի իշխանության մեղքով, և իշխանափոխությունը կսկսի կորցնել իր խաղաղ բնույթը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում