Լիբանանի խորհրդարանը հաստատել է մի օրինագիծ, որով թույլատրվում է կանեփի աճեցումը բժշկական նպատակներով՝ հայտնում է Naharnet -ը:
Ըստ լրատվական կայքի՝ կանեփի մշակումը խստագույնս վերահսկվելու է:
Նշվում է, որ դեղագործական ընկերությունները սերմերը կփոխանցեն ֆերմերներին: Կկարգավորվի բույսերի աճեցման համար համար նախատեսված հողամասերի չափը: