ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն 20 նահանգ մտադիր է վերացնել կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումները:
«Արդեն 20 նահանգներ, որոնք ներկայացնում են պետության բնակչության 40 տոկոսը, հայտարարել են, որ իրենք ծրագրեր են մշակում և պատրաստվում են մոտ ապագայում վերադառնալ իրենց տնտեսության անվտանգ վերականգնմանը», – ասել է նա:
ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Սպիտակ տունը հանձնարարականներ է տվել նահանգներին՝ սահմանափակող միջոցները վերացնելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ երեք նահանգներ կարանտինի թեթևացման մասին հայտարարել են երեքշաբթի օրը:









































