Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
Ինչպես նշեց նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը` առաջարկվում է, որ տնտեսվարողն ինքնուրույն որոշի, թե ինքը ինչ ժամկետում կարող է մասհանումներն իրականացնել. «Այսինքն` տնտեսվարողը ինքնուրույն է դառնում և կարողանում է իր մոտ որոշակի փող կուտակել, այսինքն` քիչ շահութահարկ վճարել: Մենք առաջարկում ենք այդ արտոնությունը տարածել բոլոր ներդրողների վրա, եթե ներդրումներ կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական ճգնաժամը վաղը չի ավարտվելու. «Չե՞ք դիտարկում ժամկետը երկարաձգել մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը կամ այլ ժամկետ` կախված տնտեսական վիճակից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































