Friday, 05 06 2026
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

ՊԵԿ-ի Call center-ը կգործի հուլիսի 25-ից

ՊԵԿ-ում այսուհետ 54-44-44 հեռախոսահամարով կընդունվի և օպերատիվ լուծում կտրվի հարկային-մաքսային ոլորտի վերաբերյալ ցանկացած հարցի, առաջարկի կամ դիմում-բողոքի: ՊԵԿ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ կենտրոնը կարձանագրի հարկային և մաքսային ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների բողոք-ահազանգերը, երկու ոլորտներին վերաբերող առաջարկները, «կհուշի», թե ում դիմել մասնագիտական խորհրդատվության կամ հարկային-մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի դեպքում, կտրամադրի անհրաժեշտ պարզաբանումներ կամ կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հեռախոսահամարները:

Այս նպատակով դեռևս 2008 թվականից սկսեց գործել մաքսային ծառայության բողոքների և առաջարկություննեի «Թեժ գիծը»: Կարճ ժամանակ անց` արդեն Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում, ներդրվեց նաև հարկային ծառայության «Թեժ գծի» ծառայությունը: Երեք տարվա գործունեության արդյունքում պարզ դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեում «Թեժ գծի» գործարկումն արդարացված է. այդ ժամանակահատվածում մաքսային և հարկային ծառայությունների «Թեժ գծերի» միջոցով արդեն իսկ օպերատիվ լուծում է տրվել տնտեսվարողներին հուզող շատ խնդիրների, ոլորտային հարցերի վերաբերյալ մասնագիտական պարզաբանում են ստացել հազարավոր քաղաքացիներ. «Այժմ մեկ քայլ առաջ է կատարվել. «Թեժ գծերի» գործառույթը «փոխանցվել» է նորաստեղծ` Call center-ին կամ Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, որը կաշխատի առավել կատարելագործված մեխանիզմով: Մենք ուսումնասիրել ենք միջազգային առաջադեմ փորձը, և այն տեղայնացնելու ենք նաև մեր սպասարկման կենտրոնում: Այսօր ժամանակակից հարկային-մաքսային վարչարարություն կիրառող բոլոր երկրներն ունեն հեռախոսազանգերի սպասարկման նման կենտրոններ: ՊԵԿ-ի Call center-ը նույնպես հագեցած է ժամանակակից տեխնիկայով և անհրաժեշտ նորագույն սարքավորումներով»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Կենտրոնը յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09-ից 21-ը ներառյալ, 060-544444 հեռախոսահամարով կընդունի հարցադիմումներ՝ հարցեր, առաջարկություններ, դիմում-բողոքներ ցանկացած անձից: Call center-ի փորձնական գործարկումը կսկսվի հուլիսի 25-ից: Ըստ Ա. Ալավերդյանի` հնարավոր է, որ մինչև տարեվերջ, բացի հեռախոսազանգերից, կենտրոնում ներդրվեն նաև էլեկտրոնային հաղորդակցության մյուս տեսակները:

«Հայաստանում սա ծառայության բոլորովին նոր տեսակ է, որի նպատակն է օպերատիվ տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողին` հարկային-մաքսային օրենսդրության շրջանակներում, իսկ այն հարցերը, որոնց մեր աշխատակիցները պատասխանելու իրավասություն չեն ունենա, դարձյալ անպատասխան չեն մնա»,- ասել է Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի տնօրեն Անահիտ Հունանյանը: Կենտրոնի տնօրենի խոսքով, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց կենտրոնը տեղեկատվություն կտրամադրի նրանց իրավունքների և պարտականությունների, գործող հարկերի, մաքսատուրքերի, հարկային-մաքսային և այլ պարտադիր վճարների, դրանց հաշվարկման և վճարման կարգերի, հարկային հաշվետվությունների (հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկանքների) ձևերի լրացման և ներկայացման կարգերի, ինչպես նաև հարկային-մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց իրավասությունների և լիազորությունների վերաբերյալ: Նաև կընդունվեն առաջարկություններ հարկային-մաքսային օրենսդրության, գերատեսչական նորմատիվ ակտերի ու վարչարարության կատարելագործման ուղղությամբ, կարձանագրվի ցանկացած բողոք-դիմում ՊԵԿ աշխատակիցների գործողությունների, հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում