Thursday, 02 07 2026
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Վճռաբեկը վարույթ է ընդունել «Օֆշորի գործով» բողոքը՝ վերաքննիչի մասնակի արդարացման որոշման դեմ

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել հայտնի «Օֆշորի գործով» ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի, տուժող Փ. Հայրապետյանի, նրա ներկայացուցիչ Ա. Գևորգյանի վճռաբեկ բողոքները: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժել է այդ գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի շահերի պաշտպան Կ. Հակոբյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Այս օրերին նոր արդիականություն ձեռք բերած «Օֆշորի գործը» քննվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ: Առաջին ատյանի դատարանում գործի դատական քննությունը սկսվել է  2015 թվականի հունիսին, տևել է երկու տարուց ավելի, դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին:

Մեղադրող դատախազը հաստատված էր գնահատել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքները և միջնորդել էր նրան վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չէր ճանաչել ու ասել էր, թե բիզնեսով զբաղվելը փողեր լվանալ չէ: Ամբաստանյալը  պահանջել էր, որ դատարանն իրեն արդարացնի և ազատ արձակի: Իսկ տուժող Հայրապետյանի դժգոհությանը ամբաստանյալը դատարանում պատասխանել էր. «Դուրս եկա՝ բոլորիդ պատժելու եմ ինձ այս վիճակին գցելու համար»: Նախագահողը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ սաստել էր կողմերին. «Գողական ռազբորկաներին վերջ տվեք»:

Ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Սուքիասյանին մեղավոր էր ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և 205 հոդվածի 2-րդ մասով: Աշոտ Սուքիասյանը դատապարտվել էր դատախազի պահանջածից ավելի խիստ պատժի՝ 16  տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունվարի 31-ից:

Դատարանը որոշել էր Աշոտ Սուքիասյանից հօգուտ տուժող Փայլակ Հայրապետյանի՝ բռնագանձել 8 միլիարդ 519 միլիոն  412 հազար 692 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում: Աշոտ Սուքիասյանից հօգուտ տուժող Վարդան Հայրապետյանի բռնագանձել 623 միլիոն 403 հազար 360 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում:

Փաստորեն՝ առաջին ատյանի դատարանը ամբողջ ծավալով մեղավոր էր ճանաչել Աշոտ Սուքիասյանին՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման՝ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Սուքիասյանը, որպես «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ղեկավար, ի թիվս այլ գործունեության, զբաղվել է ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ:

2010 թվականին նա դիմել է «Ամերիաբանկ»՝ աֆրիկյան Սիեռա Լեոնե երկրում իր կողմից շահագործվող ոսկու և ադամանդի հանքերից ոսկի ու ադամանդ արդյունահանելու,  Հայաստան տեղափոխելու և Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով վարկ տրամադրելու հայտով:

Բանկը վարկային պայմանագրով Աշոտ Սուքիասյանի կոոպերատիվին տրամադրել է 12 միլիոն դոլար վարկ, որը հատկացվելու էր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, փուլ առ փուլ` ըստ բիզնեսի զարգացման տվյալների:

Բանկը 2010 թվականից մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Աշոտ Սուքիասյանին մաս-մաս տրամադրել է 10 միլիոն 700 հազար դոլար: Բայց նկատի ունենալով, որ վարկառուն սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, բանկը բարձրացրել է վարկի տոկոսադրույքը՝ 12 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ապա և բոլորովին չի տրամադրել մնացած 1 միլիոն 300 հազար դոլարը:

Վարկի տրամադրման համար բանկը որպես գրավ վերցրել է Աշոտ Սուքիասյանի հետ գործընկեր դարձած Փայլակ Հայրապետյանի՝ 50  միլիոն դոլար գնահատված գույքը, որից տուժող Հայրապետյանը արդյունքում զրկվել ու ներկա գործով ճանաչվել է որպես տուժող:

Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ բանկը իր որոշած վարկը մաս-մաս՝ ութ փոխանցումով ուղարկել է օֆշորային գոտի՝ Կիպրոս՝ երեք կազմակերպությունների, որոնցից մեկը Աշոտ Սուքիասյանի անունով է եղել: Հետո, ըստ Հայրապետյանի, այդ գումարները վերադարձրել են Հայաստան, ծախսել իրենց հաճույքների համար, իսկ ինքը զրկվել է իր ունեցվածքից:

Դատական ամբողջ գործընթացի ժամանակ տուժող Հայրապետյանը պնդում էր, թե օֆշորային կազմակերպությունների հետևում կանգնած են եղել ու իր ունեզրկմանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ինչպես նաև՝  Տիգրան Սարգսյանը: Տուժողը պահանջում էր, որ նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն ու վերադարձնեն իր գույքը: Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ Աշոտ Սուքիասյանի շահերի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն, հիմնական մեղադրանքներում՝ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն խարդախության եղանակով և փողերի լվացում, Աշոտ Սուքիասյանն արդարացվել էր Վերաքննիչ քրեական դատարանի՝ Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան, Ն. Հովակիմյան կազմով՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ: Համաձայն այդ որոշման՝ Աշոտ Սուքիասյանը մեղավոր էր ճանաչել միայն առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման՝ 40 միլիոն դրամի չափով գույքի բռնագրավմամբ: Պատժի սկզիբը՝ 2014 թվականի հունվարի 31-ին: Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ մերժել էր տուժողների ներկայացրած քաղհայցի պահանջները:

Սակայն Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ առկա են գործով բերված Վճռաբեկ բողոքներ, որոնք, ինչպես ասվեց, Վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ՝ 2020 թվականի փետրվարի  6-ին մերժելով վարույթ ընդունել միայն ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքը, որով պաշտպանը  խնդրել էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով անպարտ ճանաչել ու լիովին արդարացնել Աշոտ Սուքիասյանին:

Այս գործը միանգամից հրատապություն ստացավ այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, որ Օֆշորի գործով մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում