Լոս Անջելեսում ռոբոտ-առաքիչը Յուսիֆ անունով հաճախորդին ստիպեց վազել իր ուտելիքի հետևից:
Յուսիֆը պատվիրեց սենդվիչ առաքել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց։ Տեղ հասնելով, ռոբոտը Յուսուֆին անտեսեց ու շարունակեց ճանապարհը: Այսպես ճաշը վերածվեց 25 րոպեանոց բռնոցու: Յուսիֆը վազում էր ապստամբ առաքիչի հետևից՝ խնդրելով կանգնել ու տալ սենդվիչը: Շուտով տղամարդն ուժասպառ եղավ, իսկ ռոբոտն անհետացավ սենդվիչի հետ միասին: Զարմանալի էր, բայց ռոբոտի մարմնի էկրանին գրված էր՝ «Կներես»: