Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է:
Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի:
Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 47 նոր դեպք և երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել էր 1248 էր:









































