Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ փաստորեն փոփոխությամբ բացառվում է անորակ դեղերի մուտքը:
Ի պատասխան Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ դեղերի վերահսկողական գործընթացին ներգրավվում է ամբողջ հանրությունը. «Ցանկացած քաղաքացի կարող է ուղղակի սքանավորել դեղերի դրոշմապիտակները, որի վրա մենք հավելվածը պահում ենք և այդ ճանապարհով հասկանում ենք, թե արդյոք դեղն անցե՞լ է համապատասխան փորձաքննություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































