Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Ինչպես ձեր կենսագրությունից, այնպես էլ հարցերին ձեր պատասխաններից տպավորված եմ: Ակնհայտ է և կարծում եմ, որ ճիշտ և լավ ընտրություն ենք կատարելու»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Ի թիվս այլ հարցերի` պատգամավորն անդրադարձավ նաև դոլարիզացիայի մակարդակին. «Ճիշտ է, մեր դրամային ավանդներն ավելացել են, բայց կարծում եմ` այստեղ պետք է նոր գործիքներ կիրառենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































