Forbes-ը ներկայացրել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը:
2020 թվականի ցուցակը ներառում է 102 միլիարդատիրոջ՝ երկուսով ավելի, քան նախորդ տարի: 12 մարդ այս տարվա վարկանիշային աղյուսակում հայտնվել է առաջին անգամ:
Առաջին հորիզոնականում «Նորնիկել»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինն է: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 19.7 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում ՆԼՄԿ-ի հիմնական սեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն է (18.1 միլիարդ դոլար): Երրորդը՝ «Նովատէկ»-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է (17.1 միլիարդ դոլար):
Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են նաև ռուսաստանցի 6 հայեր. Սամվել Կարապետյանը (39), Ռուբեն Վարդանյանը (103), Ալբերտ Ավդոլյանը (113), Նիկոլայ Սարկիսովը (146), Սերգեյ Սարկիսովը (147), Դավիթ Յանը (166):
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 40 միլիարդ դոլարով՝ հասնելով 456 միլիարդ դոլարի:










































