Saturday, 25 07 2026
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

13 տարի անց. Յան Պորտերֆիլդի հաղթական էստաֆետը…

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո երկրպագուները ակամայից հիշեցին մեր գլխավոր թիմի ծաղկման շրջանը, որը կարելի է նաև բեկումնային համարել: Խոսքը 2006-2007 թվականների մասին է, երբ լուսահոգի մասնագետ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը բառի բուն իմաստով կերպարանափոխվեց: Հարկավոր չէ ունենալ ֆուտբոլային մեծ գիտելիքներ Կապառոսի և Պորտերֆիլդի միջև ընդհանրություններ տեսնելու համար։ Խոսքը վերաբերում է հատկապես ֆուտբոլային բնավորությանը, որը 0-ից թիմ ստեղծելու գործում գլխավոր հատկանիշը կարելի է համարել։

Ինչպես Պորտերֆիլդը, այնպես էլ Կապառոսն իրենց հարուստ կարիերայում աչքի են ընկել կառուցողական այս դրսևորումով։ Կարճ ժամանակում Պորտերֆիլդը կառուցեց հավաքական, ու հիմա հերթը Կապառոսինն է։ Պորտերֆիլդը մեր հավաքականը գլխավորեց 2006 թվականին: Մենք գտնվում էինք մի ժամանակաշրջանում, երբ քչերն էին հավատում, որ ազգային թիմը կարող է ցույց տալ բարձրակարգ ֆուտբոլ և հաղթել եվրոպական ուժեղ հավաքականների: Մենք ցնծում էինք, երբ սեփական հարկի տակ հանկարծ ոչ-ոքի էինք խաղում, ասենք, Ռումինիայի պես հավաքականի հետ:

Պորտերֆիլդի ազգային հավաքականի մարզիչ դառնալուց ամիսներ անց տեսանք բոլորովին նոր թիմ: Թիմ, որի խաղն ուղղակի զարմացնում էր ոչ միայն մեզ, այլև այն հավաքականներին, որոնց հետ մրցում էինք: Ունենալով բավական համեստ կազմ՝ Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Լեհաստանի պես հզոր հավաքականին: Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը մի կերպ միավոր վաստակեց Երևանում: Պորտերֆիլդը կյանքից հեռանալուց առաջ դրեց այն հիմքը, որի վրա մինչ օրս փորձ է արվում կառուցել ուժեղ և մարտունակ հավաքական: Պորտերֆիլդը կոտրեց այն կարծրատիպը, որը գերիշխում էր տարիներ շարունակ: «Մեկ ա պարտվելու ենք»՝ նշանաբանով դիտում էինք հավաքականի հանդիպումները և պարտվում էինք:

Պորտերֆիլդի մահվանից հետո, սակայն, անկախ մրցակցի կարգից, անհամբերությամբ սպասելով ազգային թիմի ելույթներին, իսկապես հավատում ենք, որ հաղթելու ենք: Ձախողումների ժամանակ շարունակ հիշում էինք շոտլանդացի մասնագետին և նրա հավաքականին: Նրա կատարած գործն աչքի տակ ունենալով՝ միևնույն ժամանակ հավատում էինք, որ կարելի է սարեր շուռ տալ, և որ պարտությունների մեղավորը գլխավոր մարզիչներն են: Մարզիչներ, որոնց ուղղակի չէր հաջողվում կառուցել այն հավաքականը, որը ի զորու կլիներ հաղթելու նույն Լեհաստանին կամ միավոր պոկելու Պորտուգալիայից: Կային նաև այլ գործոններ, որոնք տարիների ընթացքում վերջնականապես հողին էին հավասարեցրել ազգային հավաքականը:

Վարդան Մինասյանը, ունենալով Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Մարկոս Պիզելիի, Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի պես կադրեր, կարողացավ շարունակել Պորտերֆիլդի գործը: Բայց վերելքի այս փուլը երկար չտևեց, և կարճ ժամանակում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց անդունդում: Եվրո-2020-ի ընտրական փուլում եղան առկայծումեր, և թվում էր, թե մեր ազգային թիմը ոտքի է կանգնում։ Մասնավորապես, աշնանը շատերը հավատացին, որ Հայաստանի հավաքականը կարող է ենթախմբում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը և հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Դրական այս փուլը ևս երկար չտևեց, և վերջին խաղում մեր հավաքականն ուղղակի տապալվեց՝ կրելով պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հարցին, թե ի՞նչն էր նախորդ շրջափուլում մեր հավաքականի մի քանի տպավորիչ հաղթանակների հիմքում, Կապառոսը պատասխանել էր. «Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»:

Եթե կարճ փորձենք նկարագրել իրավիճակը, ապա կստացվի, որ 13 տարի անց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը փորձելու է վերցնել հաղթական էստաֆետը։

Բնական է, որ թիմ կառուցելու համար ժամանակ է հարկավոր։ Չի բացառվում, որ Կապառոսի նորամուտի խաղում մենք չտեսնենք այն ֆուտբոլը, որն ուզում ենք տեսնել։ Հանուն արդարության պետք է հիշենք, որ Պորտերֆիլդի նորամուտը Հայաստանի հավաքականում հաջող չէր: Նրա գլխավորությամբ ընտրական փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ զիջեցինք Բելգիային, այնուհետև մի կերպ ոչ-ոքի խաղացինք Ֆինլանդիայի հետ: Պարտվեցինք նաև Սերբիային, Լեհաստանին (արտագնա խաղում): Ընդհանուր առմամբ առաջին 5 հանդիպումներում մերոնց հաջողվել էր վաստակել ընդամենը մեկ միավոր: Բեկումնային փուլը սկիզբ էր առել Ալմաթիում, որտեղ մեր հավաքականը 2:1 հաշվով առավելության էր հասել այս երկրի ազգային թիմի նկատմամբ: Այնուհետև հաջորդեցին Լեհաստանի և Պորտուգալիայի հետ ըստ էության պատմական հանդիպումները:

Հետևաբար, վերհիշելով անցյալը, նոր հաղթանակներ ենք ցանկանում Հայաստանի հավաքականին և նրա գլխավոր մարզչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում