Ադրբեջանական Salam News գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Ջեմիլ Չիչեքը հանդիպում է ունեցել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հանդիպումն անցել է դռնփակ, իսկ ավարտից հետո որևէ հայտարարություն չի արվել։
Ակնկալվում է, որ Փաշազադեին ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Հիշեցնենք, որ Փաշազադեն Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար է դարձել 1980 թվականի ամռանը և ստացել շեյխ ուլ իսլամ հոգևոր կոչումը։ Փաշազադեին Թուրքիա է հրավիրել Թուրքիայի կրոնական գործերի նախարար Մեհմեդ Գյորմեզը։











































