ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
«Այս նախագիծը նպաստում է, որ մենք ունենանք ոչ թե անկախ դատավոր, այլ վախեցած դատավոր, բայց ոչ թե օրենքի խստությունից վախեցած, այլ կոնկրետ անձանցից վախեցած դատավոր»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ դատական իշխանությունը ժողովրդինը կլինի, երբ դատավորը արտահայտի ազգի բանականությունը. «Իսկ դուք ԲԴԽ-ին հնարավորություն եք տալիս գրեթե անսահման իշխանությամբ օգտագործելու իր հնարավորությունը՝ յուրաքանչյուր դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրենց ցանկալի հունով տանելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: