Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանների համաձայն աշխատանքից ազատվել են Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը: Վերջինս ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել է Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի հնարավոր է, որ Ե. Անտոնյանի պաշտոնանկությունը կապված լինի Ստեփան Սիմոնյանի ձերբակալության հետ:










































