Հունաստանի դատարանը հրապարակել է եւս երկու ռուս նավաստիների վճիռը, որոնք մեղադրվում են ապօրինի միգրացիա կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը, հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնաժողովի ռուսական մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովին:
Ալեքսանդր Իլարիոնովը եւ Անդրեյ Ժուրավլյովը միասին դատապարտվել են 395 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ նման ժամկետների ազատազրկման էին դատապարտվել եւս երկու նավաստիներ:
2019 թվականի նոյեմբերին Հունաստանը բերման էր ենթարկել 14 ռուս նավաստու: Նրանք մեղադրվում էին մարդկանց առեւտրի եւ ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ:
Մելնիկովի խոսքերով, նրանք աշխատանք են փնտրել համացանցով եւ զբոսաշրջային նավում ընդունվել են աշխատանքի որպես նավաստիներ: Նրանք պետք է նավերը Թուրքիայից տանեին Հունաստան եւ Իտալիա, սակայն նրանց նավ սկսել են նաեւ մարդկանց նստեցնել: Մելնիկովի խոսքերով, նավաստիները բողոքել են, սակայն նրանց սաստել են, որ նրանք դեռ պետք է վճարեն սովորելու եւ ճանապարհածախսի համար:









































