Գերմանական Խանաու քաղաքի բարում մարդկանց վրա կրակ բացած հանցագործն առաջնորդվել է աջ-էքստրեմիստական մղումներով: Այս մասին գրում է Bild-ը:
Նշվում է, որ հանցագործը Գերմանիայի քաղաքացի Տոբիաս Ռ-ն է: Նա իր արարքների համար թողել է գրավոր բացատրություն եւ տեսանյութ: Մասնավորապես, գրության մեջ գրված է, որ «որոշ ժողովուրդներ, որոնց հնարավոր չէ Գերմանիայից արտաքսել, պետք է վերանան»: Հայտնի է, որ 10 զոհվածների մեջ քրդեր են եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաձգության կասկածյալին իր տանը մահացած են գտել: Դրանից առաջ ոստիկանությունը տղամարդու էր բերման ենթարկել, որը քիչ հետո պարզվել էր, որ անմեղ է:
Հանցագործը կրակ էր բացել 2 բարերում, որից հետո նստել էր մեքենան, հասել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակելը: