Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Արա՛, ձեր ընկերն ա վատացել, օգնեք». «Ոսկու աշխարհում» ծեծկռտուքի ժամանակ սպանված անվտանգության աշխատակցի գործով հարցաքննվել է վերջին վկան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Արտակ Աղամալյանի գործի դատական քննությունը:

Արտակ Աղամալյանին մեղադրանք է առաջարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Աղամալյանը 2018 թվականի մայիսին ու հունիսի սկզբին այցելել է Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում աշխատող իր ընկերոջ աշխատասենյակ՝ ոսկերչություն սովորելու:

Հունիսի 2-ին Աղամալյանը դարձյալ այնտեղ է եղել:

Օրվա ավարտին «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատողներից երկուսը ցանկացել են գնալ մոտակա խանութ՝ գնումներ կատարելու՝ իրենց աշխատասենյակում միասին հաց ուտելու համար:

Նրանցից մեկը տոնավաճառի մուտքի մոտ հերթապահող անվտանգության աշխատողին ասել է, թե իր էլեկտրոնային անցաքարտը թողել է աշխատասենյակում: Անվտանգության աշխատողն ասել է, թե աշխատանքային օրն ավարտվել է, տոնավաճառից դուրս գալու դեպքում  առանց անցաքարտի նրան այլևս ներս չեն թողնի:

Այդ ընթացքում երկրորդ աշխատողը հասցրել է գնալ խանութ, գնումներ կատարել ու վերադառնալ: Քանի որ նա անցաքարտ ուներ, նրա մուտքը տոնավաճառ չի խոչընդոտվել:

Երկու աշխատողները նորից բարձրացել են տոնավաճառի 6-րդ հարկի իրենց աշխատասենյակ, որտեղ մի քանի հոգով, այդ թվում՝ Արտակ Աղամալյանը, հաց են կերել:

Ժամը 21-ն անց 40-ի սահմաններում հացկերույթն ավարտել են, բարձր խոսելով ցանկացել են իջնել վեցերորդ հարկից ու դուրս գալ տոնավաճառից:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, վեցերորդ հարկից բարձր ձայներ լսելով՝ տոնավաճառի անվտանգության ծառայության մի քանի աշխատողներ բարձրացել են՝ ստուգելու, թե ինչ աղմուկ է լսվում:

Տոնավաճառի  5-րդ և  6-րդ հարկերի միջև՝ աստիճաններին, անվտանգության աշխատողները հանդիպել են քիչ առաջ իրենց հետ վիճաբանողին ու նրա ընկերներին, այդ թվում՝ Աղամալյանին: Անվտանգության աշխատողը, ըստ մեղադրանքի, դիտողություն է արել տոնավաճառի աշխատողներին՝ աշխատանքային ժամից հետո մնալու, ոգելից խմիչք օգտագործելու և աղմկելու համար:

Նորից վիճաբանություն է եղել, որը վերածվել է փոխադարձ հարվածներով կռվի:

Կռվի ժամանակ, ըստ մեղադրանքի, Արտակ Աղամալյանն իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել անվտանգության աշխատակից Արամ Ա.-ին: Կրծքավանդակի առաջնային մակերեսի թափանցող, սրտապարկի վնասումով ծանր վնասվածքը հանգեցրել է Արամ Ա.-ի մահվան: Բացի հիշյալ վնասվածքից՝ տուժողը որովայնի աջ կեսում ևս ստացել է ծակած-կտրած թափանցող ծանր վնասվածք, որը պատճառական կապի մեջ չի եղել նրա մահվան հետ: Տուժողը նույն ծակող-կտրող գործիքով ստացել է նաև չթափանցող վնասվածքներ:

Դանակահարությունից հետո, ըստ մեղադրանքի, Արտակ Աղամալյանը դիմել է փախուստի:

Ըստ քրեական գործում առկա փաստաթղթերի՝ Արտակ Աղամալյանը հունիսի 3-ին կամովին Կենտրոնականի ոստիկանության բաժին է ներկայացել և ներկայացրել է  հանցագործության գործիք դանակը: Ըստ արձանագրության՝ այն գաղտնի փականով, շագանակագույն բռնակով դանակ է եղել:

Ըստ ոստիկանությունից ստացված տեղեկանքի՝ Արտակ Աղամալյանը նախկինում դատապարտված չի եղել:

Գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ տոնավաճառում խմբակային կռվի բոլոր մասնակիցների նկատմամբ: Նրանցից մի քանիսը՝ երկու կողմից էլ, այդ թվում՝ ամբաստանյալ Արտակ Աղամալյանը, ստացել են մարմնական վնասվածքներ: Արտակ Աղամալյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Տեղի է ունեցել նրա երեք ատամների տրավմատիկ հեռացում:

Կռվի մասնակիցները, ովքեր վնասվածքներ էին ստացել, դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին, որ իրենց վնասվածքներ պատճառողների դեմ բողոք չունեն:

Բացի Արտակ Աղամալյանից՝ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ տուժող կողմի բողոքի բացակայության հիմքով:

Արտակ Աղամալյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու համար նույնպես քրեական հետապնդում չի իրականացվել՝ Արամ Ա.-ի մահվան հիմքով:

Նախաքննության սկզբում Արտակ Աղամալյանին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքում սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեակա օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2018 թվականի նոյեմբերի 30-ին քննիչի որոշմամբ մեղադրանքը փոփոխվել է, Արտակ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել «հասարակ» դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Այդ արարքի համար Արտակ Աղամալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Արամ Ա.-ի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել արյան սուր կորստից՝ կրծքավանդակի առաջնային մակերեսի թափանցող, սրտապարկի վնասումով ծանր վնասվածքի հետևանքով:

Տուժողի արյան մեջ սպիրտներ, թմրանյութեր, հոգեմետ դեղեր չեն հայտնաբերվել: Տուժողը կյանքի օրոք որևէ ծանր հիվանդությամբ չի տառապել…

Փորձաքննության եզրակացությամբ՝ հանցագործության գործիքը՝ գաղտնի փականով դանակը, սառը զենք չի ճանաչվել, այն կենցաղային նշանակության դանակ է եղել:

Դատական այս նիստում հարցաքննվեց այս գործով դատակոչի ցուցակի վերջին վկան՝ Արկադի Ա.-ն:

Նա ասաց, թե ճանաչում է ամբաստանյալ Արտակ Աղամալյանին՝ նրա հետ մի քանի օր աշխատել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառում:

Վկան նշեց, որ հիշյալ տոնավաճառի 6-րդ հարկում իր բարեկամ Գոռի տաղավարում ինքն աշխատում էր մոտ երկու տարի՝ որպես ոսկերիչ: Գոռի ընկեր Արտակ Աղամալյանը դեպքից մի քանի օր առաջ սկսել էր գալ Գոռի մոտ՝ ոսկերչություն սովորելու:

Դեպքի օրը՝ 2018 թվականի հունիսի 2-ին, իրենք ոսկերիչներով որոշել են հաց ուտել Գոռի աշխատասենյակում: Գոռն ու Վարդանը գնացել են գնումներ կատարելու, իրենց հետ նաև խմիչք են բերել:

Նստել են հաց ուտելու: Մոտ վեց-յոթ հոգով էին: Արտակն իրենց միացել է ուշացումով:

Երբ Գոռն ու Վարդանը գնումներ կատարած վերադարձել են, Գոռն ասել է, որ անվտանգության աշխատողի հետ լեզվակռիվ է եղել՝ առանց անցագրի ներս մտնելու հետ կապված, անվտանգության աշխատողը կոպիտ է խոսել: Ինքն այդ լեզվակռվին ուշադրություն չի դարձրել՝ մտածել է՝ խոսել են, վերջացել է, խոսակցությունն այլևս շարունակություն չի ունենա:

Վկան ասաց, որ ընդհանրապես արգելված չէր իրենց աշխատանքային տարածքում ոգելից խմիչք օգտագործելը: Համենայն դեպքս՝ մինչև դեպքը իրենք պարբերաբար այնտեղ հաց են կերել, պատահել է՝ աղմկել են, բայց իրենց դիտողություն չի արվել, կռիվ ոչ մի անգամ չի եղել:

Տվյալ հացկերույթի ընթացքում խմիչք օգտագործել են՝ կոնկրետ ինքն օգտագորրծել է, բայց թե ով է խմել, ով չի խմել կամ ով ինչքան է խմել՝ չի կարող ասել:

Հացկերույթի ժամանակ հնարավոր է՝ երաժշտություն միացրած լինեին ու բարձր խոսեին, բարձր ծիծաղեին: Սակայն վկան ասաց, թե չի կարծում, որ վեցերորդ հարկից իրենց ձայները կհասնեին առաջին հարկում գտնվող անվտանգության աշխատողներին: Ընդհանրապես՝ այդ տոնավաճառը բավական աղմկոտ էր:

Ըստ վկայի՝ հացկերույթից հետո տղաները պատրաստվել են գնալու, իսկ ինքը դեռ գործ ուներ, մտել է արտադրամաս:

Տղաների գնալուց մի քանի րոպե անց Գոռն արտադրամաս է վերադարձել, նրա հետ էր անվտանգության աշխատողներից մեկը: Մյուս տղաներն էլ են հետ եկել, իսկ անվտանգության աշխատողները իրենցից թվաքանակով շատ ավելի էին:

Գոռը ինչ-որ բան է խոսել, նրան, ինչքան ինքն է լսել՝ ասել են՝ չէ, ստեղ հարմար չի… Հնարավոր է՝ խոսքն արտադրամասում խոսելուն էր վերաբերում, արտադրամասը փոքր տարածք ունի՝ 13-14 ք/մ: Նրանք արտադրամասից դուրս են եկել ու հենց մուտքի մոտ խոսակցությունը թեժացել է:

Վկան նշեց, որ իրեն տեսանելի էր՝ Գոռը դեմքի շրջանում հարված է  ստացել, ցնցվել է: Ինքն անմիջապես նետվել է դուրս ՝ բաժանելու:

Ըստ վկայի՝ ինքը մինչև վերջ մնացել է բաժանողի դերում՝ ոչ ոքի չի խփել, ու իրեն էլ  ոչ ոք չի հարվածել, ինքը վնասվածք չի ստացել: Բայց ինքը տեսել է՝ ինչպես են մի քանի հոգով դռան մոտ Վարդանին ծեծում, լսել է Գոռի, Արտակի ձայները՝ նրանք ծեծվում էին: Անվտանգության աշխատողների հետ, ըստ վկայի, կային մարդիկ, ովքեր համազգեստով չէին:

Երբ ինքը տեսել է Արտակին, նա «ծեծ էր ուտում»: Կռվի ժամանակ ինքը չի տեսել Արտակի կողմից Արամ Ա.-ին հարվածելու պահը, դա հետագայում տեսել է քննիչի մոտ՝ տեսագրությունը դիտելու ժամանակ՝ երևացել է, որ Արտակը պտտվել ու խփել է Արամին, բայց իրեն տեսանելի չէր՝ ինչով է խփել:

Վկան պնդեց՝ կռվի ժամանակ ինքը Արտակի ձեռքին որևէ առարկա, դանակ չի տեսել:

Կռիվը տևել է մոտ 15 րոպե: Ենթադրում է, որ կռիվը առաջին հարկում անցաքարտի հետ կապված վիճաբանության շարունակությունն էր:

Ինքը կռվողներին բաժանելու ընթացքում տեսել է, որ անվտանգության աշխատողներից մեկն ընկել ու վատ է զգում: Գոռացել է՝ մարդ ա վատացել, բայց ընկածի ընկերներն իրեն չեն լսել, շարունակել են ծեծել ոսկերիչներին: Ինքը ստիպված ավելի բարձր է գոռացել. «Արա՛, ձեր ընկերն ա վատացել, օգնեք»: Ինքը արտադրամասից ջուր է բերել, լցրել է ընկածի դեմքին: Այդ ժամանակ կռիվը դադարել է, սկսել են օգնություն ցույց տալ ընկածին, դա Արամ Ա.-ն էր: Նրա հագուստը բարձրացրել ու տեսել են, որ դանակահարված է: Իջեցրել են առաջին հարկ, պառկեցրել են: Սպասել են շտապօգնությանը, որն ուշանում էր: Հետո եկել է շտապօգնությունը, իմացել են, որ Արամը մահացել է: Իմացել են նաև, որ անվտանգության աշխատողներից մեկն էլ է դանակից վնասվածք ստացել, բայց չգիտի՝ ով:

Ըստ վկայի՝ երբ օգնություն էր ցույց տալիս ընկած տուժողին, նա չէր խոսում, շատ վատ էր:

Այնուհետև իրենց բերման են ենթարկել ոստիկանություն:

Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշել էր, թե Արտակ Աղամալյանը դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ էր սկսել գալ իրենց արտադրամաս՝ ոսկերչություն սովորելու: Դեպքի օրը շաբաթ էր, պարզապես որոշել էին աշխատանքային ընկերներով հաց ուտել…

Վկան դեպքի վերաբերյալ տեսանյութը դիտելուց հետո իր ցուցմունքում գրել էր՝ տեսագրությունում «հստակ երևում է», որ Արտակը դանակով հարվածում է Արամի կրծքին…

Վկան դատավարության կողմերի հարցերին պատասխանելով՝ նշեց՝ իր կարծիքով՝ տեսագրության մեջ «հստակ» չէր երևում, որ Արտակը դանակով հարվածեց, բայց քննիչն իրեն անընդհատ ասում էր՝ տես-տես, էս փայլողը դանակն է…  Ինքն էլ գրել է «հստակ» բառը: Միևնույն ժամանակ վկան նշեց, որ  նախաքննական ցուցմունքը պնդում է ամբողջությամբ, իրեն չեն ուղղորդել, չեն ստիպել, ինքն իր կամքով է գրել ամեն բան…

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 10-ին, կողմերը կքննարկեն տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը: Բացի այդ՝ տեխնիկական միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի կողմերը դիտեն տոնավաճառի տեսահսկող սարքի կողմից ֆիքսված այն տեսանյութը, որտեղ նախաքննության ժամանակ ցուցմունք տվող վկաները «հստակ տեսել էին»՝ ինչպես է դեպքի պահին Արտակը դանակով հարվածում Արամին, իսկ դատարանում որոշ վկաներ նշում էին, թե տեսանյութում Արտակի ձեռքին դանակ չէր երևում, «հստակ» չէր երևում…

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում