Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Ոչ»-ի ճամբարը լքողները ինչ-որ տեղ դասալիքներ են․ քաղաքական գործիչը չի կարող կարծիք չունենալ

Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Այդ մասին երեկ առավոտյան հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Սահմանադրական փոփոխությունների նախագծով, խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Բացի իշխող թիմից, սահմանադրական փոփոխություններին կողմ է նաև ՀԱԿ-ը, որը կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ ակտիվորեն կմասնակցի հանրաքվեին։

Իսկ թե ով է ղեկավարելու «Ոչ»-ի շտաբը՝ առայժմ հայտնի չէ։ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», դեռևս որոշում չունի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Այո»-ի կամ «Ոչ»-ի ճամբարում լինելու որոշումը կկայացվի խորհրդի սպասվող նիստում։ ԲՀԿ-ն, կարծես թե, չի պատրաստվում ընդդիմադիր մյուս ուժերի հետ դիմել ՍԴ՝ վիճարկելու հանրաքվեի սահմանադրականությունը։ Ծառուկյանի հիմնավորումը հետևյալն է. «Քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ կմնանք»։ Իսկ ահա «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հստակ հայտարարում է՝ իրենք չեն մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին, մյուս ուժերին էլ կոչ արեց չմասնակցել «հակասահմանադրական» գործընթացին, որպեսզի իշխանությանը «նոր սատանաների» փնտրտուքի և ատելության խոսքի վրա հիմնված հակազդեցության մեծացման հնարավորություն չտան։

Արտախորհրդարանական ուժերից և ոչ մեկ նման պատրաստակամություն առայժմ չի հայտնել, ՀՀԿ-ում դեռ մտածում են։ Իսկ ահա Ազգային հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը հայտարարում է, որ որոշ իրավաբաններ ու իրավապաշտպաններ կարող է միավորվեն՝ ձևավորելու «Ոչ»-ի ճամբար։

https://shabat.am/img/artpic/%D6%84%D6%80%D5%AB%D5%BD.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ողջունում է «Ոչ»-ի ճամբարը ղեկավարելուց հրաժարվող քաղաքական ուժերի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ այդ ուժերը հասկանում են, որ դատապարտված են պարտության, և հրաժարվելը հենց դրանով է պայմանավորված. «Այդքան բացատրությունից հետո հասկացան երևի, որ չեն կարող հակադրվել։ Իշխանությունը որակով է, թե ոչ՝ մի հարց է, բայց գրանցել է քաղաքական լեգիտիմության ճանապարհով։ Իրավունքը բարձր է օրենքից, իսկ նրանք չեն հասկանում՝ սովետական մակարդակ է, գիտեն, որ օրենք է՝ վերջացավ։ Իրավունքն է ծնում օրենքը։ Հիմա փակուղի են մտել, ու այս որոշումը դրանով է պայմանավորված։ Հայաստանի դժբախտությունն այն է, որ երեսուն տարում ոչ միայն կողոպուտ է եղել, այլ փողկապավոր տգետների մի ամբողջ կրթված խումբ է առաջացել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ դեմոկրատական հասարակության իրավակարգը ընդդիմությունը չի հասկանում, դրա համար այսօր փակուղում է հայտնվել։ Քաղաքագետը չի կարծում, թե իրավաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան «Ոչ»-ի շտաբը ղեկավարելով՝ հաջողության հասնել. «Ոչ մեկն էլ ոչինչ չի կարող անել, իշխանությունը բացարձակ լեգիտիմություն ունի՝ 80 տոկոս, աշխարհի շատ քիչ երկրներում է այդպես լինում։ Թեպետ իշխանությունն ամբողջությամբ շատ որակով չէ, բայց վարչապետը շատ սուր քաղաքական հոտառություն ունի։ Հեղափոխության աջակից ուժերն էլ շատ ուժեղ են, հասարակությունն էլ իշխանության կողքին է, ուստի իրենք շատ թպրտալ չեն կարող»։

Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ ընդդիմության իրավաքաղաքական միտքը՝ հատկապես զառամյալների շրջանակներում, պրիմիտիվ է. «Փոխանակ զարգանային գիտելիքներով՝ տարիների ընթացքում, ճարպակալել են։ Բայց միշտ էլ քաղաքական գործընթացները առաջ են գնում, ու հանրաքվեն հաղթելու է՝ վարչապետի քաղաքական հոտառության ու նրա աջակից ուժերի շնորհիվ։ Իսկ գառնիկիսագուլյանները շատ-շատ մրմռան, ԿԳԲ-ի պրովոկացիաների դիմեն, մենք կգնանք մեր ուզած Հայաստանը ստեղծելու»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ նրանք, ովքեր դեմ են բարեփոխումներին՝ պետք է «Ոչ» ասեն ու պայքարի տեսք հաղորդեն իրենց ասածին։ «Այդ մարդիկ պետք է բոլոր ռեսուրսներով պայքարեն, որ այդ բարեփոխումները տեղի չունենան։ Նրանք պետք է կարողանան կողմնակիցներ հայթայթել, իրենց կողմնակիցներին պետք է հույս տան, որովհետև հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դեմ են բարեփոխումներին, ստատուս քվոյի կողմնակից են։ Նրանք պետք է ունենան իրենց շահերի քաղաքական ներկայացուցիչներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ երբ քաղաքական ուժերը, «Ոչ» ասողները լքում են յուրայիններին, հասարակության այդ շերտը փաստորեն մնում է լքված. «Պետք է ասենք, որ «Ոչ» ասողները որևէ բանի կողմ չեն, նրանք չկողմնորոշված, սխալմամբ քաղաքական ասպարեզում հայտնված գործիչներ են։ Քաղաքական գործիչը չի կարող կարծիք չունենալ։

Դասականը սա է, անհեթեթ է, երբ լքում են յուրայիններին, պայքարի հարթակը, քաղաքական կուսակցության գործը քաղաքական հարթակում պայքարելն է։ Եթե ձեռնպահ են, իրենք իրենց դասալիքներ են հայտարարում։ Ես անձամբ կողմ եմ, բայց կողմ լինելը «Այո»-ն ավելի է ամրապնդում, երբ ես տեսնում եմ իմ դիմացը կանգնած դասալիքներին։ Նրանք անգույն են, գորշ են, հարկավոր է գործող օրենքներով կազմակերպել «Ոչ» ասողների խումբ, և «Այո»-ն անցկացնել»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում