Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ առաջարկվում է, որ բոլոր ՀԿ-ները պարտադիր ներկայացնեն տարեկան հաշվետվություն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ այս նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը. «Կան կետեր, որոնք տեղ են թողնելու, որպեսզի ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի հարցերին: Այս հարցի շուրջ ՀԿ-ների շրջանում չկա լայն կոնսենսուս: Մենք դեմ ենք քվեարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































