Tuesday, 30 06 2026
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը

Փաստ է, որ ուշացրել են բարեփոխումները. երկու ամիս առա՞ջ հասկացան, որ պետք է փոխվի Սահմանադրությունը

Ազգային ժողովը փետրվարի 6-ին Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի առաջին ընթերցման օրակարգով արտահերթ նիստ էր հրավիրել։ Նախագծով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չընդունեց ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու՝ իր կողմից ներկայացված նախագիծը՝ առաջարկելով այն դնել հանրաքվեի։ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ «Իմ քայլն» առաջարկեց քվեարկության դնել այդ նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։

Քաղաքագետ Սարո Սարոյանն, անդրադառնալով ԱԺ-ի իշխանական խմբակցության նախաձեռնությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ արդեն հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին, իսկ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ ձևավորման փուլում է։

«Ստացվում է, որ մենք իրար զուգահեռ երկու գործընթաց ենք նախաձեռնելու, որոնք կապված են Սահմանադրության հետ։ Իսկ այս շտապողականության պատասխանը ոչ ոք չի տալիս։ Ի՞նչն է պատճառը, որ սահմանադրական փոփոխությունները լուծելիս շտապում, առաջ են ընկնում։ Դա արդեն նորմալ չէ, ինչի հետևանքներն ի հայտ են գալու։ Այսինքն՝ կառավարող ուժը, ցուցաբերելով շտապողականություն և փորձելով լուծել խնդիրը ամեն գնով, անընդհատ իրեն գցում է տարբեր թակարդների մեջ և քաղաքական առումով պարտություններ կրում։ Իրենք պարբերաբար խնդիրներ են դնում իրենց առջև, հերոսաբար փորձում լուծել, չի ստացվում, հետո նոր խնդիրներ են դնում, նորից չի ստացվում։ Այսօր երկրում կա նոր Սահմանադրություն ընդունելու խնդիր, որն էլ իր հերթին կկարգավորի երկրի ինստիտուտների դերը»,- կարծում է քաղաքագետը։

Սարո Սարոյանը նկատում է, որ չպետք է առաջնորդվել «որտեղ հրդեհ է բռնկվում, գնալ-մարելու» սկզբունքով, ինչը խաթարում է ամբողջ քաղաքական համակարգի բնականոն գործունեությունը։

«Պետական կառավարման համակարգի, բոլոր ինստիտուտների բարեփոխման միջոցով կարող են լուծվել խնդիրները»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե իշխանություններին մեղադրում են բարեփոխումներն ուշացնելու, դանդաղկոտության համար, Սարո Սարոյանն արձագանքեց. «Բայց փաստ է, որ ուշացրել են բարեփոխումները։ Մոտ երկու տարի է անցել հեղափոխությունից, բայց երկու ամիս առա՞ջ հասկացան, որ պետք է փոխվի Սահմանադրությունը։ Պնդումներ են անում, որ կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, անգամ իրենք են ասում, որ փոփոխությունները միայն դատական իշխանությանն են վերաբերելու։ Պետք է օրենսդիր, դատական, գործադիր իշխանությունների հետ կապված խնդիրնե՞ր ի հայտ գան, որ իրենք հասկանան, որ Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունը ոչ մի պարամետրով չի համապատասխանում մեր երկրին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում