ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սպասվելիք հանրաքվեին։
Պատգամավորը նկատեց՝ միգուցե իրենց այս որոշումն ուշացած է և ժողովրդի վրդովմունքն այդ իմաստով տեղին է։ Այդուհանդերձ, ըստ Ղազարյանի, ՀՀ քաղաքացին պետք է որոշում կայացնի.«Ես միանշանակ կարծում եմ, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումն էր, որ բոլոր կարևոր հարցերը լուծվելու են նաև հանրաքվեների, ուղիղ ժողովրդավարության միջոցով»։