Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Մեզ հայտնի կոստյումի դերձակը հոգացել է նաև սեփական անձի՝ դատավորի պատմուճանի մասին, և արդյունքում պաշտոնավարելու է մինչև 65 տարին լրանալը: Փաստացի գործարք է տեղի ունեցել»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ կլինի, եթե իմանալով ՍԴ բռնազավթման մասին՝ լռենք. «Ես կարծում եմ՝ կստեղծվի նախադեպ, այդ թվում՝ կառաջանան կասկածներ, թե ինքներս մեզ համար հող ենք նախապատրաստում նմանատիպ հնարավոր գործելաոճի դեպքում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































