Արաբ առաջնորդները, ովքեր աջակցում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ամերիկյան «դարի գործարքին», դավաճաններ են: Այս հայտարարությունն արվել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կողմից Twitter-ում:
Խամենեիի կածիքով՝ արաբ առաջնորդները, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «դարի գործարք» կոչվող խաղաղության ծրագրին՝ Իսրայելի և Պաղեստինցիների միջև հակամարտությունը դադարեցնելու համար, ոչ կոմպետենտ են: «Մի նայեք «դարի գործարքին» մի շարք արաբական պետությունների դավաճան ղեկավարների մասնակցությանը»: Նրանք ոչ կոմպետենտ են և չեն հարգում իրենց ժողովրդին», – պարզաբանել է իրանցի առաջնորդը: